Փետրվարի 1֊ին Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 31֊ամյակին նվիրված միջոցառում , որին ներկա էին զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ , վիրավոր զինվորներ , Հայոց բանակի նվիրյալ Մամիկոն Խուրշուդյանը, Քանաքեռ֊ Զեյթուն թաղապետարանի մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Ադամյանը ։
Միջոցառման գեղարվեստական ղեկավար Աննա Ավետիսյանը բացման խոսքի ընթացքում ներկայացրեց հյուրերին և խոսքը փոխանցեց Մամիկոն Խուրշուդյանին . վերջինս իր խոսքում նշեց, որ պատերազմը եղել և շարունակվում է ,իսկ հաղթանակը բացառապես սեփական բազկին ապավինելն է ։
Արվեստի դպրոցի սաները երգի ,պարի և խոսքի վարպետությամբ դահլիճը պահեցին հուզմունքի և հպարտության մեջ ։
Նոր գալիք սերունդը գալիս է ապացուցելու, որ մեր հերոսների թափած արյունը անպատասխան չի մնալու ։Դեռ դարերը կարձագանքեն հաղթանակ ։
Միջոցառման ավարտին Աննա Ավետիսյանը շնորհակալության խոսք հղեց բոլոր ներկաներին ,այնինչ շնորհակալության անմիջական կրողն ինքն էր ,ով հայի ոգին արթուն է պահում սերունդների սրտում ։
Արմինե Մելքոնյան