Դաժան սպանություն Քաջարանում

Աննա Անտոնյան Օգոստոս 03, 2021

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դուրս են եկել թաքստոցից ու չորրորդ հարկի հարթակում բռնել են Քաջարանի բնակչին: Սեղմելով նրա պարանոցը՝ կպչուն ժապավենով կապել են ձեռքերն ու ոտքերը, պարանոցից բռնելով և բերանը փակելով՝ նրան իջեցրել են շենքի նկուղ, որտեղ պահանջել են հայտնել բնակարանում պահվող ոսկյա զարդերի և գումարների տեղը: 

Ստանալով բացասական պատասխան՝ տղամարդիկ կպչուն ժապավենով կապել են նաև նրա բերանը, որից հետո, վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, բութ առարկաներով հարվածներ են հասցրել նրա գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի հետևանքով 58-ամյա տղամարդը մահացել է:


Կիսվել