Դա Հայաստանի ներքին գործն է. Պեսկովը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձ կանխելու մասին հաղորդագրությունների մասին

Աննա Անտոնյան Հունիս 25, 2025

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, սակայն երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում իրավապահների կողմից հեղաշրջման փորձ կանխելու մասին լուրերին։  

«Սա, իհարկե, Հայաստանի ներքին գործն է։ Մենք պարզապես ցանկանում ենք, որ երկրում պահպանվի օրենքն ու կարգը, և Հայաստանը շարունակի մնալ բարեկամական ու կայուն պետություն Ռուսաստանի համար», - ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։

Կիսվել