Ծնողները բողոքում են՝ՀՖՖ ակադեմիայի մարզիչը ստիպողաբար ծնողներին ուղորդում է երեխաներին տանել ճամբար, որ կազմակերպվում է ընկերոջ հյուրանոցում Դիլիջանում։ 2012-ին ծնված երեխաների մենաշնորհը ակադեմիայում Արթուր Եդիգարյանի ձեռքում է, ով հերիք չի, որ օգտվում է երեխաների ծնողների ֆինանսական պայմաններից, նաև խոստանում է, որ այդ թիմը տանելու է մինչև 14 տարեկանների հավաքական և շարունակական բնույթ է կրելու։
Առանց ծնողների կարծիքը հարցնելու, հնարավորությունները հաշվի առնելու Եդիգարյանը ճամբարներ է կազմակերպում, իսկ եթե որևէ ծնող չի համաձայնվում ՝ նրա երեխայի հանդեպ վերաբերմունքը փոխվում է՝ ճակատագրի վրա բիծ թողնել է խոստանում։
ՀՖՖ-ն պիտի ուշադիր լինի,քանզի փաստացի կաշառակերություն է տիրում ակադեմիայում։
Ծնողները ստիպված են ուղարկում երեխաներին,որ հնարավորություն ունենան մնալ թիմում, շարունակել սիրել ֆուտբոլը։
Պարզապես հասարակ մաթեմատիկական հաշվարկ ՝ 140.000 դրամ 7 օրվա համար, որից պարզ է դառնում ի՞նչ գումարներ է շորթում Եդիգարյանը ու միևնույն ժամանակ լավություն է անում ընկերոջը։
Նյութը ` Վարդան Ղուկասյանի Telegram ալիքից / https://t.me/VardanGukasyan/13295 /