CNN Travel-ը Հայաստանն ընդգրկել է աշխարհի 23 լավագույն հետիոտնային երթուղիների ցանկում

Աննա Անտոնյան Հուլիս 25, 2022

CNN Travel-ը Հայաստանն ընդգրկել է աշխարհի լավագույն 23 հետիոտնային երթուղիների ցանկում:

«Հայաստանն ունի Եվրոպայում լավագույն հետիոտնային երթուղիներից մեկը: 11-օրյա ճանապարհորդությունը Հայաստանով եւ Մետաքսի ճանապարհով ներառում է լավագույն երթուղնիներից մի քանիսը, որը միացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահմանվող Սանահինի եւ Հաղպատի վանքերը, անցնում է հայտնի բարձունքներով եւ կանաչ անտառներով: Այն հնարավորություն է տալիս արշավ կազմակերպել դեպի Գեղամա լեռներ, բարձրանալ երկրի ամենաբարձր լեռան՝ Արագածի գագաթը»,-նշել են հեղինակները:

Կիսվել