«Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, իմ ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցում մնալը, ոչ թե դուրս գալը»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանան՝ նշելով, որ դա նաև ժողովրդի ցանկությունն է:
«Այս մարդիկ ամեն բան գիտեն, և նրանց ցանկությունն է, որ արարողությունները ես անեմ: Նրանք նաև չեն ընդունում իմ կարգալուծությունը, նրանք անձնապես ինձ ճանաչում են, գիտեն իմ սիրտն ու հոգևոր ծառայությունը: Կիրակի էլ եմ այստեղ պատարագելու և Աստված առաջ, միշտ եմ պատարագելու»,- ասաց Տեր Արամը:
Հարցին՝ ինչու հայր Շնորհքին թույլ չի տրվել մտնել Հովհաննավանք, Տեր Արամն ասաց՝ նախորդ օրը նա իրեն շատ ագրեսիվ է պահել ժողովրդի հետ, չի հարգել ժողովրդի ցանկությունն ու շահերը, դրա համար էլ ժողովուրդը նրան թույլ չի տվել անել այն, ինչ ուզում էր: