Մեզ մնում է չափավոր լավատեսությամբ հետեւել Բաքվում ծավալվող հիստերիային...

Աննա Անտոնյան Հուլիս 12, 2021

Մեզ մնում է չափավոր լավատեսությամբ հետեւել Բաքվում ծավալվող հիստերիային...


Ադրբեջանում իսկական հիստերիա է առաջացրել այն փաստը, որ այդ երկրում հավատարմագրված ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանները մերժել են Շուշի այցելելու Իլհամ Ալիևի հրավերը։

ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանների վարքագիծը միանգամայն հասկանալի է` պաշտոնական Վաշինգտոնն ու Փարիզը բազմիցս անուղղակիորեն կասկածի տակ են դրել այն համատեքստը, որը ստեղծվել է Նոյեմբերի 9-ի համատեղ փաստաթղթով։

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում, թերևս, առկա է ճգնաժամ ու դեսպանի դեմարշը պայմանավորված է այս հանգամանքով։

Բայց Բաքվին առավելապես մտահոգում է այն հանգամանքը, որ ՄԽ համանախագահ երկրները նույնիսկ պատերազմից հետո ԼՂ խնդիրը կարգավորված չեն համարում` հրաժարվելով դառնալ Բաքվի դիվանագիտական- քարոզչական գործողությունների մասնակիցը։

Իհարկե, սա հանգամանք է, որն առայժմ չի ոգեւորում հայկական կողմին, քանի դեռ Հայաստանի սուբեկտությունը ոչնչացված է ու պաշտոնական Երեւանը չի կարող կապիտալիզացնել միջազգային հանրությունից եկող դրական ազդակները։

Մեզ առայժմ մնում է չափավոր լավատեսությամբ հետեւել Բաքվում ծավալվող հիստերիային...

Սուրեն Սուրենյանց

Կիսվել