Հայ զինվորներին Գեղարքունիքի մարզում ադրբեջանական կողմը ծեծի է ենթարկել

Աննա Անտոնյան Հունիս 02, 2021

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 20։00-ի սահմաններում 40 հայ զինծառայողներ իբր ներթափանցել են Ադրբեջանի Հանրապետության տարածք՝ Քարվաճառի շրջանի Արմուդլու գյուղի ուղղությամբ։ 


«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների անհապաղ գործողությունների արդյունքում հայկական ուժերը լքել են Ադրբեջանի տարածքը։ Գործողության ընթացքում ադրբեջանական կողմը զենք չի կիրառել»,-նշվել է հաղորդագրության մեջ։ 

Իրականում Politnews.am- ի հետ զրույցում զինծառայողների հարազատներից մեկը նշեց , որ վեճը տեղի է ունեցել մեր սահմանում, ունենք վիրավորներ և մեր տղաներին հրամայված  է եղել չպատասխանել նրանց։ 


Հայաստանի Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել հակառակորդ կողմի այս հայտարարությունը։

Կիսվել