56֊ամյա տղամարդը ծեծել է մորն ու քրոջը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 21, 2021

Գյումրու 56-ամյա բնակիչը հարբած հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել 75-ամյա մոր հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ փորձել է խեղդամահ անել նրան: 

Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել է նաև քրոջ վրա, մկրատով հարվածներ հասցրել նրա դեմքին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի։ Գյումրիի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Կիսվել