Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը ոչ միայն պատմական արդարության քայլ է, այլև քաղաքական ուղերձ Թուրքիային։ Տարիներ շարունակ Անկարան Իսրայելին մեղադրել է ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների մեջ, մինչդեռ Իսրայելը վերջին տարիներին ավելի հաճախ է Թուրքիայի դեմ օգտագործում հենց Հայոց ցեղասպանության ժխտման թեման։ Հայոց ցեղասպանության հարցը վերածվել միջազգային քաղաքական ազդեցության գործիքի։ Վերջին զարգացումները կարող են ազդել ոչ միայն թուրք-իսրայելական հարաբերությունների, այլև տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։