Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի քովիդ բաժանմունքի դեմ իր բողոքն է գրել Վանո Սիրադեղյանի դուստր Արփի Սիրադեղյանը իր ֆեյսբուքյան էջում

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 31, 2021

Տիկին նախարար,ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երկրորդ օրվանից սկսած բաժնի վարիչը ամեն ինչ անում էր ,որ ես դուրս գամ հիվանդանոցից։Նախ ասեց որ թեստ չեն անի կատե եւս,երբ ես զանգեցի տնօրենի քարտուղարուհուն եւ ասեցի, որ խնդիրներ ունեմ առողջական եւ պիտի գտնվեմ հսկողության տակ քանի, որ ալերգիկ եմ եւ տանը որեւէ դեղորայք հնարավոր չէ ընդունել առանց բժիշկների հսկողության տակ լինելու, իսկ իրենց բաժնի վարիչը ինձ դուրս է հրավիրում հիվանդանոցից,որովհետեւ մի թեստիս պատասխանը դրական էր,մյուսը բացասական։Բայց ես ոչ համ ոչ հոտ չէի զգում եւ ջերմում էի8,5 12 օր։Նա վազելով եկավ  եւ ասեց,որ  սա  տնօրենի ստորագրությունն է եւ ես դուրս գրված եմ։Ես դուրս չեկա եւ խնդրեցի ջերմիջեցնող։Խնդրեցի նաեւ սիստեմա միացնեն որովհետեւ ջրազրկված էի,նա մերժեց։Ինչքան որ գտնվել եմ այդտեղ ինձ անընդհատ շատ վատ է վերաբերվել,հետո էլ հոգեբան կանչեց երբ ասեցի որ կորտիզոլս ցածր է եւ ես մակերիկամի խնդիր ունեմ,խնդրում եմ դեքսան կամաց իջեցրեք, որ չվնասեք ինձ։Նա դիտմամբ մեկ օրում իջեցրեց եւ ես հայտնվեցի անելանելի վիճակում,շատ վատ,ցածր ճնշումով,սոսկալի գլխապտույտով,թփրտոցով,ինձ ոչ ոք չէր մոտենում,ասում էին ասել է ոչինչ չանեք,ոչ մի օգնություն ցույց չտաք, նա դուրս գրված է։Իսկ  հիմա դուք ասում եք որ ամեն ինչ արել են? Սա հանցագործություն է մակերիկամով հիվանդ հիվանդի հանդեպ։Իմ բժիշկները փորձել են խոսել,որպեսզի անուղեղ  մարդասպանին հասկացնեն, որ չի կարելի էդպես։Նա կապի դուրս չի եկել ոչ մեկի հետ։Ասեմ ավելին այդ օրերին նույն պալատում մահճակալի տոռմուզները չքաշելու հետեւանքով մի ծեր կին նոր ստենդավորված հենվելով մահճակալին եւ կարծելով թե նորմալ է ընկավ։Որի մոտ արդեն շողացող առիթմիա եւ ավելի բարդ խնդիրներ եղան։Նրա նման եւս երկու կնոջ բռնել եմ որ նույն վիճակում չհայտնվեն։Կարծում եմ չկա էտ կինը էլ։

Կարող եմ ավելի մանրամասն նկարագրել իմ հիվանդանոցում գտնվելու  ողջ ընթացքը։Բայց ավելին հիմա իվիճակի չեմ  գրելու։

Սարսափելի էր եւ հուսահատեցնող եւ ոչ միայն իմ համար,այլ բոլոր հիվանդների։Սա հիվանդանոց չէր,այլ դժոխք։Կորոնան էլ նվեր որպես,սողունների միջավայրում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի քովիդ բաժանմունքի դեմ իր բողոքն է գրել Վանո Սիրադեղյանի դուստր Արփի Սիրադեղյանը իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել