Տավուշի մարզի սահմանային Մովսես գյուղում այսօր առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել, հայտնում են տեղացիները, շեշտելով, սակայն, որ հստակ չէ՝ ինչ ուղղությամբ է կրակում Ադրբեջանի զինուժը:
Գյուղացիներից, Մովսեսի նախկին վարչական ղեկավար Զավեն Պապյանը հայտնեց, որ վերջին շրջանում ադրբեջանական զինուժը միայն գիշերներն է կրակում։
«Այսօր առավոտյան առաջին անգամն էր, որ կրակել են։ Գիշերներն էին միշտ կրակում։ Բայց այսօր առավոտյան մոտավորապես 15-20 րոպե ինտենսիվ կրակել են», - ասաց Պապյանը։
Պաշտպանության նախարարությունից մեկանաբանելով կրակոցների մասին լուրը, հայտնեցին, թե՝
«սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։