Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացրել են

Աննա Անտոնյան Հուլիս 10, 2021

Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ակտիվանալ: Մասնավորապես, Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացրել են: Ըստ մասնագետների՝ վերջին ամիսներին մայրաքաղաքում բնակարանների վաճառքի ծավալները փոքր-ինչ ավելացել են: Ի դեպ, մեր հանրապետությունում ավելի շատ բնակարանները վաճառվում են հիմնականում հիփոթեքային տարբերակով:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ կենդանության նշաններ է ցույց տալիս օրավարձով բնակարանների շուկան, որը ճգնաժամային վիճակում էր կորոնավիրուսի պատճառով. չէ՞ որ սահմանները փակ էին, եւ զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը ապրիլ ամսին 610 հազար դրամ էր, իսկ մայիսին՝ 615 հազար 500 դրամ, այսինքն՝ 5500 դրամով թանկացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնաճը կազմել է 4500 դրամ. այստեղ մեկ քմ-ն ապրիլին արժեցել է 440 հազար 500 դրամ, մայիսին՝ 445 հազար դրամ: Բնակարանների գների աճ արձանագրվել է նաեւ մյուս վարչական շրջաններում: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 315 հազար 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 318 հազար 300 դրամ: Ավան վարչական շրջանում գնաճը կազմել է 1900 դրամ:

Կիսվել