Բջջային հեռախոսից օգտվելու կանոնները

Աննա Անտոնյան Ապրիլ 10, 2021

Բջջային հեռախոսից օգտվելու կանոնները

✅ Առաջինը և ամենակարևորը՝ թույլ մի տվեք, որ Ձեր խոսակցությունը խանգարի ուրիշներին։
✅ Հասարակական վայրերում խուսափեք անձնական թեմաներով զրույցներից, եթե, իհարկե, չեք ցանկանում տարածել Ձեր գաղտնիքները։
✅ Անջատեք Ձեր հեռախոսը, երբ ժողովի եք, թատրոնում, կինոթատրոնում և այլ նմանատիպ վայրերում։
✅ Հատկապես ուշադիր եղեք Ձեր զանգի մեղեդին ընտրելիս․ հումորային կամ նյարդայնացնող մեղեդիները հազվադեպ են ողջունվում շրջապատի կողմից։ Իմ մոտ մեծամասամբ անձայն վիճակում է դրված։
✅ Հեռախոսը մի դրեք ընթրիքի սեղանին և սեղանակիցների հետ խոսակցության ընթացքում մի նայեք հեռախոսին՝ զանգի կամ հաղորդագրության սպասելով։
✅ Եթե մարդկանց հետ շփվելիս ստիպված եք անհետաձգելի զանգի պատասխանել, ապա նախապես ներողություն խնդրեք։
✅ Հավաքույթների ժամանակ խորհուրդ չի տրվում սեղանի շուրջ հեռախոսազանգի պատասխանել։ Ներողություն խնդրեք և առանձնացեք մի սենյակում, որտեղ կկարողանաք զանգ ընդունել կամ զանգահարել։

Նյութը Ալեքսանդր Սողոյանի տելեգրամյան ալիքից 

Կիսվել