Բեռլինում ընթանում է ռուսական ընդդիմության երթը

Աննա Անտոնյան Մարտ 01, 2025

Բեռլինում ընթանում է ռուսական ընդդիմության երթը՝ «Ռուսաստանն ընդդեմ Պուտինի» կարգախոսով։ Դրան մասնակցում է մոտ մեկուկես հազար մարդ։

Երթը կազմակերպել են ընդդիմադիրներ Իլյա Յաշինը, Վլադիմիր Կարա-Մուրզան և Յուլիա Նավալնայան։

Երթի մասնակիցները շարժվում են Բեռլինի կենտրոնով, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտով։ Երթը կավարտվի Բրանդենբուրգյան դարպասի մոտ։

Կիսվել