... բարոյականության սահմաններ կան,որ չի կարելի անցնել՝ հազարավոր տաք շիրմաքարեր կան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 27, 2021

... բարոյականության սահմաններ կան,որ չի կարելի անցնել՝ հազարավոր տաք շիրմաքարեր կան

Դուք հարգելի Այլին Մելքումյան ,Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի բարեգործական ծրագրերը համակարգելու իրավունք չունեք զուտ մեկ պատճառով՝ Ձեր նկարի տակ սփյուռքի բազմաթիվ հայրենակիցներ ոչ մի լավ միտք չեն արտահայտում և եթե անգամ ... ամեն ոք պիտի խոսի այն ամենից ինչ անում է, ամեն ոք պիտի խոսի այն ամենից , ինչից հասկանում է և եթե անգամ կարծիք կա, որ Շեքսպիրը չի գրել Ռոմեոն և Ջուլիետը ,ապա գոն է  այդ ստեղծագործությունը գրողը (եթե իհարկե կա )պիտի շնորհակալ լինի Շեքսպիրին, որ այն հանրայնացրել է, բայց երանի թե դուք որպես մեր աշխատանքները  որպես սեփական ծրագրերը ներկայացնելու փորձ անող անձ, այնպես անեիք ինչպես Շեքսպիրը ,քանի որ Շեքսպիրին մինչև հիմա բոլորը միայն երախտապարտ են, բայց Ձեր դեպքում նման վեհ համեմատությունները թողնենք ... հարգելի Այլին՝ հազարավոր տաք շիրմաքարեր կան :

... գիտեք մինչ օրս եռաբլուրի ոչ մի գերեզմանաքար առանձնահատուկ չի մաքրվում ու գիտեք ինչու՞ ... լացող մայրերի արցունքները արդեն մեկ տարի է չեն թողնում :

Հարգելի Այլին ... երբ Նոյեմբերի 10- ից ողջ հայ ազգը պարզապես չգիտեր ինչ աներ,երբ բազմաթիվ մարդիկ հիասթափված ու զզված էին Հայաստանից, երբ Սփյուռքը իրեն խաբված էր զգում և շաատ դեպքերում այո ուներ այդ զգացումը ունենալու իրական դրդապատճառները, ես ու իմ ընկերները գիշեր ու ցերեկ սկայպով խոսում ու համոզում էինք մարդկանց, որ երես չթեքեն Հայաստանից: Երբ հազարավոր թաղումներից հետո ես գալիս էի գրասենյակ ու տուն ու փորձում էի թաց աչքերս թաքցնել երեխաներիցս ու այն մարդկանցից ,որոնց հետ ամիսներով քննարկում էինք բազմաթիվ ծրագրեր դուք ... դուք չկայիք , իսկ բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ ընկերություններ, Ձեզ հայտնի Միքայելը, Արմենը, Մհերը կային... իսկ Հատկապես Մհերը գիտեք որքան ուժ է գտել իր մեջ, որ զավակին հողին հանձնելուց հետո ու բեկորները սեփական մարմնում  մինչև օրս զգալով ինչպես է միացել է այս ծրագրին ու վիրավոր տղաներին սկսել որդեգրել, դուք Այլին չկայիք ... դուք չէիք կարող լինել :

Եվ որ ամենասարսափելին է ու Ձեզ աններելի՝ դուք խոսում եք մի բանի մասին, որին ոչ միայն անձնական ներկայություն չեք ունեցել, այլև գաղափար անգամ չեք ունեցել,և անգամ այդ ամենից զատ դուք ներկայացնում եք մի կառույց՝ Սփյուռքը ներկայացնող հանձնակատարի գրասենյակը որտեղ դուք Ձեր ներկայությամբ պարզապես վարկաբեկում եք :

... հեռացեք խաղաղ, մնացեք խաղաղ, հակառակ դեպքում ինչպես Ձեր անցյալում է եղել նախորդ հիմնադրամի հեռացման դեպքերը կարող են հետապնդել Ձեզ :

... հազարավոր տաք շիրմաքարեր կան Այլին ու նման ծրագրերը առաջին հերթին այս տղեքրի հիշատակի հավերժացումն է ու այն տղերքի համար, ովքեր հրաշքով փրկվել են :

... երկինքը թաց է Այլին և եթե շարունակեք նույն կերպ, մինչև տղերքին հասնելը, ես կլինեմ Ձեր ուրվականը :

Արեենց Սուրենի ֆեյսբուքյան էջից 

Կիսվել