Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոչը արժանի է բարձր գնահատականի. Էդուարդ Շարմազանով

Աննա Անտոնյան Հուլիս 23, 2026

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝

"ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի։


Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին ՝կոչ անելով անվերապահորեն ու անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։

Այս փոփոխությունը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։ Այս նախաձեռնությունը անչափ կարեւոր է ու փաստում է, որ ԱՄՆ թե՛ Հանրապետական, եւ թե՛ Դեմոկրատական կուսակցության շարքերում կան գործիչներ, որոնք դատապարտում են Բաքվի այս հակահումանիստական գործողությունը։ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը։"


Կիսվել