Բաքվում կայացավ ֆորմուլա1֊2021ը

Աննա Անտոնյան Հունիս 10, 2021

Էկել եմ վատ բան ասեմ, որի մասին, քանի օր ա սպասում եմ, որ ՖԲ-ում կխոսեն, էն էլ լիքը մարդ կամ տեղյակ չի կամ հատուկ լուռ ա։

Ուրեմն Բաքվում կայացավ Ֆորմուլա1-  2021-ը, ամբողջ աշխարհի Ֆորմուլա1-ի սիրահարները, այդ մի քանի օրը բնականաբար խոսում էին Բաքվում ընթացող մրցաշարից, բոլոր սպորտային կայքերը, թերթերը, սպորտային լրատվականները, միջազգային սպորտային թիվիները, տալիս էին Բաքվի անունը։

 Բաքվի տուրիստականները վաճառում էին փաթեթներ, միայն Ֆորմուլա 1-ի տոմսի արժեքը սկսվում էր 200 դոլլարից, իսկ Գռան Պրիի վիպ տրիբունան մինչև 750 $։

Բաքուն այդ ընթացքում վաճառեց լիքը սուվենիռներ, հյուրանոցներում տեղ չկար ու քաղաքի շարժը մեղմ ասած ապահովված էր, քաղաքի տարբեր կետերում պատրաստել էին տաղավարներ երկիրը ներկայացնող ու հարյուրավոր զբոսաշրջիկների ապացուցելու, որ իրենք ամենահին ազգն են։

Ի՞նչ ասեմ, լացս գալիս ա, ցավով պետք ա նշեմ, որ մարդիկ աշխատում են, կոռուպցիան ու դիկտատուրան հասել ա գագաթնակետին, բայց դրանով հանդերձ ամեն տարի կազմակերպում են արդեն բում դարձած "Ժառան", " Ռոք ֆեստիվալ" են կազմակերպում, ավիացիոն ինչ-որ շոու են կազմակերպում, որը ամեն տարի ավելի մեծ թափ ա առնում, Azal-ը, այսինքն ադրբեջանական ավիաուղիները 2019-ին գնել էր 11.5 մլն դոլլարի ավիացիոն տրինաժորներ, այս տարի հայտարարեց, որ բյուջեն ավելացնում է և պատրաստվում են համալրել ինքնաթիռների թիվն ու ավելացնել թռիչքները, կազմակերպում են Ֆորմուլաներ ու նման մեծ մասշտաբի միջացառումներ, հեչ ասեցի ուղղակի հիշացնեմ, որ մենք նստած ծառի տակ նկարում ենք նապաստակ։

Հա մեկ էլ քարոզարշավ ենք անում ու ՖԲ-ում իրար քֆրտում։

Բայց դե ում ես ասում, էս կյանքում, մեզ ոչինչ չի սթափեցնի։

Դիանա Մնացականյան 

Կիսվել