Բաքվում «Ռուսական տունը» հայտարարում է գործունեությունը դադարեցնելու մասին

Աննա Անտոնյան Փետրվար 11, 2025

Բաքվում «Ռուսական տունը» պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը՝ հետևելով Ադրբեջանի արտգործնախարարության պահանջին։

Ավելի վաղ Բաքուն Մոսկվային նոտա էր հղել՝ պնդելով, թե ռուսաստանյան կազմակերպությունը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը և օրինական գրանցում չի ստացել։

Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ այս հարցը կարող է քննարկվել ամենաբարձր մակարդակով՝ առանց հավելյալ մանրամասների։

Կիսվել