Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Աննա Անտոնյան Մարտ 05, 2025

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, գործարանի անձնակազմը տարհանվում է։

Տեղեկություն է ստացվել Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհի մասին։

Հրդեհի վայր է ժամանել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ արագ տեղայնացրել է նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհը և կանխել դրա տարածումը` անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման շնորհիվ։ 

Ներկայում աշխատանքներ են տարվում հրդեհն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։ 

Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ 


Կիսվել