Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչություն, դիվերսիա ու այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով

Աննա Անտոնյան Հունիս 21, 2021

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է շիրակցի ևս 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը։ Տեղական լրատվամիջոցերի հաղորդմամբ՝ նիստն ընթանում է դատավոր Ֆայիգ Գանիևի նախագահությամբ, ճշտվում են հայ ռազմագերիների անձնական տվյալները։

Հայ ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչություն, դիվերսիա ու այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով: 

Կիսվել