ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր՝ Վ. Ղազարյանին

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 05, 2021

Հարգելի՛ պարոն գեներալ-մայոր

Առաջարկում եմ ստուգել ու պարզել, թե ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետն արդյո՞ք որևէ ձևով ներգրավված եղել է ՏԻՄ ընտրական գործընթացներին, արդյո՞ք որևէ ձևով ձեռնարկել է որևէ քայլ՝ ընտրողների ընտրական կամքի վրա ազդեցություն ունենալու և նրանց կողմնորոշելու համար, թե՞ ոչ, վերջինս արդյո՞ք այսօր շուրջ երկու ժամ գտնվել է Գեղարքունիքի մարզի Ծովասար բնակավայրի ընտրական տեղամասում, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ նպատակով:


Բացի այդ, Մարտունի խոշորացված համայնքի բնակչության շրջանում տեղեկություն է շրջանառվում, որ Վարդենիկ բնակավայրի բնակչության որոշ մասի գույքահարկը վերջին օրերի ընթացքում 10.000 ՀՀ դրամի սահմաններում մարվել է՝ ակնկալելով, որ ՏԻՄ ընտրություններում նրանք որոշակի ընտրական վարքագիծ դրսևորեն թեկնածուներից մեկի նկատմամբ:


Նկատի ունենալով վերը նշվածը՝ խնդրում եմ ձեռնարկել Ձեր իրավասություններից բխող բոլոր օրինական միջոցները՝ վերը նշվածը հերքելու կամ հաստատելու համար:


Կանխավ հայտնում եմ խորին շնորհակալություն:


ՀԱՐԳԱՆՔՈՎ,

՛՛ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ՛՛ կուսակցության նախագահ՝ Ն. Նորիկյան

Հ.գ ,Նշենք, որ խմբագրությունից կապ հաստատեցին ոստիկանության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանապետ Հակոբյանի հետ , ով պնդեց , որ ինքը ընտրություններին մասնակցել է միայն հասարակական կարգը վերահսկելու իր գործառույթով։ Ոստիկանապետը պնդեց ,որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Կիսվել