Բա որ երկիրն այդքան սիրում էիր, ինչու՞ ազգուտակիդ չէիր ասում՝ էս ի՞նչ կերպ եք վարվում երկրի հետ. Հարությունյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 05, 2025

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին:

«Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ եթե նույնիսկ ինքն իմանա, որ Հայաստանում իրեն մահապատիժ է սպասվում, չի լքի երկիրը, որովհետև՝ «սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ» (մեջբերում):

Բա որ քո երկիրն այդքան սիրում էիր, ինչու՞ ազգուտակիդ չէիր ասում ՝էս ինչ կերպ եք վարվում մեր երկրի հետ՝ եղբայրներիդ, նրանց զավակներին, փեսայիդ, կուսակցականներիդ, նախարարներիդ, վարչապետերիդ, համայնքապետերիդ, որոնցից շատերն անցնում են քրեական գործերով:

Ինչու՞ չէիր ասում: Թե՞ դա էլ է սիրուց: Կամ էլ ինչպես ասում էին նախկին հիմնարկիդ ժողովուրդը (չնայած դա նախկին չի լինում)՝ бьёт - значит любит?»,- գրել է Հարությունյանը:


Կիսվել