Շարլ Ազնավուրը Հայաստանում միշտ հանգրվանում էր «Երեւան» հյուրանոցում եւ այնտեղից նայում այն հրապարակին, որտեղ տեղադրված է նրա արձանը, այսօր՝ Ազնավուրի արձանի բացման արարողության ժամանակ, հորը հիշեց նրա որդին՝ Նիկոլան։
«Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր կրքոտ սիրով… Նա կրել է Հայաստանն իր սրտի տակ և համաշխարհային բոլոր հարթակներում, նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, նա հավատում էր այս երկրի մշակույթին, նա հավատում էր այս երկրի ապագային, այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի մենք՝ իր ընտանիքը, ժամանենք և հաստատվենք, ապրենք այստեղ, որպեսզի … կարողանանք ապրեցնել և իրականություն դարձնել իր իդեալները»,- ասել է Նիկոլա Ազնավուրը։
Նա հայտնել է, որ Փարիզի քաղաքապետը մեկ տարի առաջ խոստացել է, որ Ազնավուրի արձան կտեղադրվի նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Շանզ Էլիզեի սկզբնամասում՝ Շարլ Ազնավուրի այգում։