Եթե նայենք Սահմանադրության կարգավորումներով, ընտրությունների ժամկետը եկող տարվա հունիսի 2-12-ի միջակայքն է, այսինքն՝ այդ տասնօրյակն է, որ պիտի ընտրությունը տեղի ունենա։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Ընտրությունները նշանակում է նախագահը: Նախագահի հրամանագիրը դեռևս չկա, բայց բոլորը ընտրությունների օրը չակերտավոր արձանագրած ընթանում են առաջ, այն է՝ հունիսի 7-ը: Դա պայմանավորված է նրանով, որ իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին այդ օրն է»,- նշել է նա: