Տիգրան Մուկուչյանի դստեր նշանածի եղբայրը ով մեղադրվում է Քանաքեռցի Տույի սպանության գործով ազատ է արձակվել

Աննա Անտոնյան Փետրվար 01, 2022


Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի գիշերը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տան բակում հնչած փոխհրաձգությունների հետևանքով տեղում սպանվել էին հայտնի քրեական հեղինակություն 43-ամյա Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, 37-ամյա Արայիկ Խաչատրյանը, 38-ամյա Արթուր Բորյանն ու 61-ամյա նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, ով գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում։

Նույն հրապարակման շրջանակներում մենք անդրադարձել էին նաեւ շրջանառվող այն անուններին ու հնարավոր ձեռքերին, (խոսքը Գագիկ Ջհանգիրյանի եւ Խաչատուր Սուքիասյանի մասին է )ովքեր ըստ օդում կախված լուրերի, չի բացառվում որ փորձել են օգնել Արտյուշ Սիմոնյանի որդուն՝Հակոբ Սիմոնյանին դուրս պրծնելու ճաղերի ետեւից:

Այն նույն Հակոբ Սիմոնյանին, ով աղմկահարույց սպանության առանցքային դերակատարներից է, եւ ով սպանության՝ դեպքի օրը ընտանիքի անդամներին զենք հասցնողն ու գլխավոր մատակարարն էր. այսպես ասած… Ու թե որքանով իրականում կարող են կապ ունենալ վերոնշյալ անունները՝ հանցագործին՝Հակոբ Սիմոնյանին ազատություն «շնորհելու» գործի մեջ, ցույց կտա ժամանակը եւ քր. գործի ընթացքը, հատկապես որ արդեն բարձրաձայնել ենք այն մասին, որ հարուցված քր.գործի շուրջ օղակը գնալով էլ ավելի սեղմվում է: Ու պատճառն էլ՝ չի բառացվում որ Սրտյուշ Սիմոնյանի «դարակազմիկ» կապերն են ամենատարբեր օղակների ու կառույցների հետ…


Ի դեպ, այս իրողությունների ֆոնին չէր խանգարի անդրադառնալու նաեւ ոչ պակաս ուշագրավ մի շրջանառվող ու ճշտվող տեղեկատվության, համաձայն որի Սիմոնյանները խնամիական կապեր ունեն ոչ ավել ոչ պակաս բոլոր իշխանությունների սիրելի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, ով ըստ տարածված լուրերի ասում են մշտապես սերտ ու ջերմագին հարաբերություններ է ունեցել նախկին պատգամավոր Արտյուշ Սիոնյանի հետ:



Հետեւությունները թողնում ենք ընթերցողին, իսկ հետագա զարգացումների մասին՝ կխոսենք հաջորդիվ:

NewsMedia.am

Կիսվել