Այսօր Սպիտակ տանը Երևանի ժամանակով ժ. 17:30-ին Թրամփը հանդիպում կունենա Զելենսկու հետ, իսկ ժ. 19:00-ին կհանդիպի Նեթանյահուի հետ
Աննա Անտոնյան
Հուլիս 28, 2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հուլիսի 28-ին, Սպիտակ տանը առանձին հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հուլիսի 28-ին, Սպիտակ տանը առանձին հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Օրակարգի հիմնական թեմաներն են՝
- Զելենսկու հետ քննարկվելու են հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության և Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման ուղիների հարցերը։
- Նեթանյահուի հետ բանակցությունների կենտրոնում լինելու է Իրանի հետ հակամարտությունը, Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովումն ու Լիբանանի հետ սահմանին տիրող իրավիճակը։
Նշվում է նաև, որ երկու առաջնորդներն էլ Վաշինգտոնում ներկա են գտնվելու սենատոր Լինդսի Գրեմի հիշատակի արարողությանը։
Կիսվել