Այսօր, հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը և պետական խորհրդանիշների օրը։

Աննա Անտոնյան Հուլիս 05, 2026

Այսօր, հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը և պետական խորհրդանիշների օրը։
Մայր օրենքն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Այսօր Հայաստանում պաշտոնական ոչ աշխատանքային օր է:
Սահմանադրության պատմության հիմնական փուլերն ու փոփոխությունները.
  • 1995թ. հուլիսի 5. Ընդունվեց առաջին Սահմանադրությունը, որով Հայաստանը հռչակվեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն:
  • 2005թ. նոյեմբերի 27. Կատարվեցին առաջին բարեփոխումները, որոնցով կրճատվեցին նախագահի լիազորությունները և ընդլայնվեց Ազգային ժողովի դերը:
  • 2015թ. դեկտեմբերի 6. Տեղի ունեցավ հերթական հանրաքվեն, որով Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի:

Բացի այդ, 2010 թվականից Սահմանադրության օրվան կից նշվում է նաև Պետական խորհրդանիշների՝ Դրոշի, Զինանշանի և Օրհներգի օրը։ Այս առթիվ երկրում ավանդաբար կազմակերպվում են տոնական քայլերթեր, մշակութային միջոցառումներ և պաշտոնական ուղերձներ։

Կիսվել