Այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։
Հայրենական մեծ պատերազմը ծավալվել է 1941-1945 թվականներին։ Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) առանց նախապես հայտարարելու հարձակվել են Խորհրդային Միության վրա. կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Հայրենական մեծ պատերազմը եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։
Այս պատերազմը 1945 թվականի մայիսի 9-ին ավարտվել է Խորհրդային Միության հաղթանակով։
Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում:
Հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը` համեմատելով այդ տարիների Հայկական ԽՍՀ բնակչության թվի հետ, ակնհայտ է, որ հայերն առաջատարն էին նախկին ԽՍՀՄ-ում:
Հայազգի 1 զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը` բանակի, 6-ը` կորպուսի, 28-ը` դիվիզիայի, 100-ը` բրիգադի ու գնդի հրամանատարներ էին:
80 հազար հայ պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով, որոնց թվում բոլոր հայազագի գեներալներն ու ծովակալները՝ առանց բացառության:
Միայն Հայաստանից 600 հազար հայորդիներ մասնակցել են այդ պատերազմին, որոնց կեսն իր կյանքն է տվել բաղձալի հաղթանակը մոտեցնելու համար։