Այսօր հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող, նրա վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 10, 2022

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

Այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կիսվել