Այս քաղաքում հարսներն են ծաղիկներ բերում սիրեցյալներին

Աննա Անտոնյան Հունիս 05, 2021

Այս քաղաքում՝ հարսներն են 

ծաղիկներ բերում սիրեցյալներին,

Եվ փեսացուները 

Ժպտում են փակ աչքերով:

Այս քաղաքում երգերը համրաձայն են, 

Աղոթքն արցունքոտ,

Եվ խոստումները հավերժ:

Այս քաղաքում բոլորը 

Ծեր են մի գարուն հետո,

Ու երջանիկ են՝ մի աշուն առաջ…

*

Այս քաղաքում զավակները ՆԿԱՐ են,

…Ե´վ մայրերը ՝ ՀԵՐՈՍ….

*

Այս քաղաքում հիշողությունն Աստված է,

Իսկ Աստված՝ թևաթափ,

Իսկ Աստված ծնրադիր ՝ 

Խնկաբույր ՔԱՐԵՐԻՆ…

Աղավնի Գրիգորյան

ԵՌԱԲԼՈՒՐ` հատված, 《Չքաղված վարդեր》 շարքից

Գրել է զոհված զինվորի մայրը ` Նաիրա Բալայանը իր ֆեյսբուքյան էջում։ 

Կիսվել