«Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ Այս պատմությունը նոր չի սկսվել, ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իմ այցելություններից քաղաքացիներից ստացված կոնկրետ բողոքներից», - ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մեր նպատակադրումը հետևյալն է. այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և կվերցնենք։ Բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։ Խնդիր ունենք գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հանրային և պետական վերահսկողություն», - ասել է Փաշինյանը։