Այս կարևոր առաքելությունը կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Օգոստոս 27, 2025

Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր նշանակմանը՝ գրելով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես հավանաբար տեղյակ եք, դադարեցրել եմ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վստահ եմ, որ մենք կունենանք համագործակցության բազմաթիվ նոր հնարավորություններ։

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար, որը ես կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»։

Կիսվել