Այրվածքաբանության ազգային կենտրոնում այսօր մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Ախուրյանի Ազատան համայքնից էր։ Նա ուներ երկու քույր, սովորում էր Գյումրու մանկավարժական համալսարանում։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով տեղափոխվել էր Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:
ՊՆ–ից հայտնել էին, որ զինծառայողն այրվածքներն ստացել է մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։
