ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է հադրութեցի կանանց ստեղծած "Դիզակ արտ" մշակութային կենտրոն

Աննա Անտոնյան Հունիս 28, 2021

Մի քանի օր առաջ հյուր էինք «Դիզակ արտ» մշակութային կենտրոնում: Այն հիմնել են կանայք, որոնք պատերազմից առաջ աշխատել են Հադրութի մշակութային հաստատություններում:


«Դիզակ Արտ» կենտրոնում ցուցադրված են պատերազմից փրկված ցուցանմուշներ, որոնք մեր պատմության ու մշակույթի վկայությունն են, ապացուցում են, որ Հադրութը բոլոր ժամանակների հայկական քաղաք է: Այս կենտրոնը նպատակ ունի պահպանել Հադրութի կոլորիտը, պատկերներն ու Երևանում այն դարձնել մշակութային միջոցառումների կենտրոն:


Մեր աշխատակազմի մասնագետների հետ հադրութցիների հետ քննարկել ենք նրանց իրավունքներին վերաբերող հարցեր: 


Բարձրացված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ պայմանավորվել ենք համատեղ աշխատել: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից: Այս հարցերով ամուր համագործակցում ենք նաև Արցախի իմ գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ: Միասին կքննարկենք հարցերի լուծման ուղղություները:

Կիսվել