Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը աշխարհի 60 տարեկանից բարձր բնակչության թիվը կկազմի 2,1 միլիարդ, իսկ 2080 թվականին 65 տարեկանից բարձր տարեցների թիվը գերազանցելու է 18 տարեկանից ցածր երեխաների թիվը։
Հայաստանում 2050 թվականին 65-ից բարձր տարիքի ամեն մի բնակչին բաժին կհասնի երեք դեռահաս՝ 1-3 հարաբերակցություն։ 1990 թվականին այս հարաբերակցությունը 1- 11, 2024-ին՝ 1-5 էր։
Տարեց բնակչության խնդիրները, նրանց բժշկական, սոցիալական և տնտեսական պայմանների բարելավումը, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ հանրության իրազեկումը քննարկելու նպատակով՝ ՄԱԿ-ը 1990 թվականից հոկտեմբերի 1-ը հռչակել է Տարեցների միջազգային օր։
«Տարեցները՝ տեղական և գլոբալ գործողությունների առաջնորդներ. մեր նպատակները, բարեկեցությունը և իրավունքները» խորագրով է նշվում այսօրը։