ԱՍՀ նախարարը և Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

Աննա Անտոնյան Մարտ 27, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Գրիգոր Պետեանին։

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները․ դիտարկվել է Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման գործընթացում համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է պետության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և նախատեսվող աշխատանքները՝ ընդգծելով հայրենակիցների կենսապայմանների բարելավման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու գործում։

Կիսվել