Ուրեմն թող միշտ առողջ ու երջանիկ լինեն մեր մայրերը ... Արտյոմ Վարդանյան

Աննա Անտոնյան Մարտ 08, 2022


Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների պատասխանատու Արտյոմ Վարդանյանը հրապարակել է Մարտի 8֊ին նվիրված շնորհավորական ուղերձ ,որում ասվում է . 

Սիրելի մայրեր ...

Աշխարհի բանալին ձեր ոտքերի տակ է , ձեզնից է կյանք առնում բարությունը ։ 

Սիրելի քույրեր .... 

Ձեզնից է կյանք առնում հոգատարությունը ։

Սիրելի կանայք... 

Ձեզնից է սկսվում ընտանիքը ։

Սիրելի աղջիկներ , դուք եք հավիտենության պտույտի երաշխիքը ։

Ուրեմն թող միշտ առողջ ու երջանիկ լինեն մեր մայրերը , միշտ գնահատված ու սիրված լինեն մեր քույրերը , միշտ ջերմությամբ պարուրված լինեն մեր կանայք և միշտ նվաճող լինեն մեր աղջիկները ։

Շնորհավոր մարտի 8 ։

Կիսվել