Արթուր Ալեքսանյանը՝ 2024-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Աննա Անտոնյան Ապրիլ 06, 2025

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։

Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Կիսվել