Արցախի ԱԺ գոյություն չունի, որևէ մեկին չի հաջողվելու մեր պետությանը ներքաշել պատերազմների մեջ. Պապոյան

Աննա Անտոնյան Օգոստոս 21, 2025

«Արցախի Ազգային ժողով գոյություն չունի»:

Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, որ երեկ Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին:

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող սպասարկել կոնֆլիկտ, և Հայաստանի Հանրապետության նպատակն են այս պետության հարատևությունը և այս հողի վրա տևական խաղաղությունը:

Ու մենք ՀՀ-ին հանելու ենք կոնֆլիկտներից, հանել ենք կոնֆլիկտներից: Այստեղ այլևս պատերազմ չի լինելու, այլևս ՀՀ-ն կոնֆլիկտների կողմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ճանապարհների ապաշրջափակում է լինելու, տնտեսական զարգացում է  լինելու, արտագաղթ չի լինելու: Պետք է հաշտվել դրա հետ, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ու որևէ մեկին չի հաջողվելու մեր ժողովրդին ու մեր պետությանը ներքաշել տարբեր տեսակի պատերազմների մեջ», - ասաց նա:

Կիսվել