Արսեն Թորոսյանը կգնա օրենսդիր դաշտ։ Ժողովուրդ

Աննա Անտոնյան Հուլիս 01, 2021

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ փաշինյանը նպատակ ունի Արսեն Թորոսյանին «տեղափոխել» օրենսդիր մարմին: Թորոսյանը պետք է ղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ, ըստ Փաշինյանի, պետք է Լիլիթ Մակունցի փոխարեն լինի մի անձ, որին խմբակցությունը կենթարկվի:


Երկար քննարկումներից հետո Փաշինյանը եկել է այն եզրակացության, որ դա կարող է անել միայն Թորոսյանը, Արփի Դավոյանի ու Հայկ Կոնջորյանի թեկնածությունը թիմի ներսում չեն ընդունել, ինչի համար էլ Փաշինյանը որոշել է «դրսից» մարդ բերել:


Ի դեպ նշենք, որ իշխանական պատգամավորները Թորոսյանի նկատմամբ շատ վատ եմ տրամադրված ու կարելի է ասել, եթե Թորոսյանը ղեկավարեց խմբակցությունը, ապա ամեն օր լարվածություն ու վիճաբանություններ են սպասվում խմբակցության ներսում:

Կիսվել