Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Աննա Անտոնյան Օգոստոս 27, 2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Նարեկ Մկրտչյանն ազատվել է նախարարի պաշտոնից:

Ավելի վաղ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։

Օգոստոսի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն էր ստորագրել Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Կիսվել