Վստահ եմ, բոլորիս համար ծանր է այսօր շնորհավորանքի խոսքեր ասելը... Արմինե Պետրոսյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Արցախի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Իմ վիրավոր Արցախ...


Ազատ, անկախ, բայց անդամահատված Արցախ...


Դրախտավայր, ուր թոքերդ մինչև վերջը բացվում ու կլանում են աշխարհի ամենա համով ու կենարար թթվածինը...


Հայության փրկության ելակետ...


Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր....


Արցախցիներ, հայություն... 

Վստահ եմ, բոլորիս համար ծանր է այսօր շնորհավորանքի խոսքեր ասելը... Այսօր, ավելի քան երբևէ գիտաքցում  ենք թե ինչ արժեք ունեինք և ինչ ենք կորցրել... 


Մտահոգ ու մտախոհ ենք բոլորս....


Այո, այսօր և հետայսու, մեր յուրաքանչյուր օրը լռության, մտորումի, 30 տարվա ձեռքբերումների հետ մեկտեղ, բազում սխալների վերլուծության ու դրանք արժանապատվորեն ընդունելու համարձակության օրեր պիտի դառնան...


Այսօրվա իրականությունը, ոչ թե պարտություն, այլ սթափության ապտակ ու դաս է, որը պարտավոր ենք լավ սերտել ...


Մեզանից յուրաքանչյուրն այսօր պիտի կամք ու համարձակություն ունենա նայելու իր ներսը և անկեղծանալու ինքն իր առջև, թե արդյոք ճիշտ է ապրել  ու գործել, չունենալու համար այսօրը` որպես հետևանք...


Այսօր սթափության, համախմբման, պատասխանատվություն ստանձնելու և օր ու գիշեր աշխատելու ժամ է... 


Քանզի մեր գերնպատակը չի փոխվել,և երթը առ Ազատ , Անկախ եւ Հզոր Արցախ` շարունակվում է ...


#Արցախը_եղել_կա_ու_կլինի_ընդմիշտ...

Կիսվել