«Արմենիա» ԲԿ-ում 20-ամյա ծննդկան է մահացել. նախաձեռնվել է վարույթ
Աննա Անտոնյան
Օգոստոս 26, 2022
«Արմենիա» ԲԿ-ում երեկ՝ օգոստոսի 25-ին, 20-ամյա ծննդկան է մահացել։ Այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Ծննդկանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։
ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։
Կիսվել