Արմեն Մուրադյանը պարզաբանում է Արտավազդ Սահակյանի շուրջ ստեղծված աղմուկը

Աննա Անտոնյան Հուլիս 03, 2021

Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը

• Զինվորի տունը պարծանք է, և վերջ,

• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,

• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…

Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:

Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը  կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը`Աբովյան 58 հասցեում:

Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե Հերացի և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:


Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում  բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու  շռայլություն չունենք:

Ի գործ!!!

Արմեն Մուրադյան 

Կիսվել