Արմեն Գրիգորյանն ընդունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Աննա Անտոնյան Հուլիս 02, 2026

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը՝ անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։  Մասնավորապես, ընդգծվել է էներգետիկայի ոլորտում և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցի շրջանակում համագործակցության խորացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության իրավիճակի շուրջ։

Կիսվել