Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 11, 2025

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությամբ 65 կողմ ձայնով ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Արմեն Դանիելյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է:

Այս դատավորը հայտնի է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմամբ։

Կիսվել