Արմավիրի մարզում միմյանց են բախվել են Opel Zafira-ն և Opel Astra-ն. վերջինս հրդեհվել է. կա զոհ

Աննա Անտոնյան Օգոստոս 21, 2022

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հրդեհ է բռնկվել:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել