«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հեռուստացույցի միջից հայտնաբերել են բջջային

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2022

Հուլիսի 26-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քաղաքացի Ա․ Մ․-ի կողմից կալանավորված անձ Գ․ Գ․-ի անվամբ բերված հեռուստացույցը։

Զննության արդյունքում հեռուստացույցի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։  Հայտնում է ՔԿԾ-ն։

Կիսվել