Արգիշտի Մեխակյանը երդմամբ ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 06, 2025

Վաղարշապատ համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով գումված նիստում դեկտեմբերի 6-ին կատարվել է համայնքային կառավարման կարևոր ու պարտադիր արարողակարգ՝ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանի երդման արարողությունը։ Ինչպես հայտնել են համայնքապետարանից, նիստն անցկացվել է սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։ Երդում տալով՝ համայնքի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները՝ ընդգծելով համայնքի զարգացման, կառավարման թափանցիկության և օրենքի գերակայության ապահովման սկզբունքներին իր հանձնառությունը։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրեն վստահված մանդատի համար՝ հստակ նշելով, որ այդ վստահությունն իրեն պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ իրականացնել համայնքի կառավարման գործընթացները։ Նա ընդգծել է, որ իր առաջնային նպատակն է ապահովել համայնքի զարգացման շարունակականությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ստեղծել առավել բարենպաստ միջավայր բոլոր բնակիչների համար։

Կիսվել